ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Օբաման և Պուտինը իրար հետ չեն շփվում

Օբաման և Պուտինը իրար հետ չեն շփվում
26.04.2014 | 17:13

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Պուտինը և Օբաման դադարեցրել են իրենց շփումները, քանի որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման առնչությամբ զուր փորձեր են արվում: Այս տեղեկությունը մեկնաբանել է նաև Կրեմլը` դա համարելով ապատեղեկատվություն:
Սակայն «The Daily Beast»-ը, վկայակոչելով ռուսաստանյան իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ պարբերաբար շփումներին վերջ է դրվել Կրեմլի նախաձեռնությամբ: Ինչ վերաբերում է պաշտոնական հաղորդագրություններին, և՛ Կրեմլը, և՛ Սպիտակ տունը փաստել են, որ Պուտինի և Օբամայի միջև հեռախոսային վերջին զրույցը եղել է ապրիլի 14-ին: Օբաման կոչ է արել դադարեցնել ՈՒկրաինայում ռուսական զինված ակտիվիստներին աջակցելը: Պուտինն էլ հակադարձել է, որ Ռուսաստանը իրավիճակին չի միջամտում, իսկ ամերիկյան կողմի առաջարկությունը հիմնված է անարժանահավատ տեղեկությունների վրա: Մարտին գերտերությունների ղեկավարները ուկրաինական թեմայից խոսել են երեք անգամ` 6-ին, 16-ին և 28-ին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ղեկավարների միջև պարբերաբար զրույց լինում է: Այդուհանդերձ նա նշել է, որ վերջին զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, ինչը փաստել էին նաև ամերիկյան լրատվամիջոցները: «Այսօր շատ տարաձայնություններ կան: Այդ իսկ պատճառով երկխոսությունը դժվարացել է, բայց շփումը, միևնույնն է, կա»,-վստահեցրել է Պեսկովը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ